Կանխիկի ցանկացած շրջանառություն, որը չի հայտարարագրվում, յուրաքանչյուր պետության համար մտահոգիչ է. Արայիկ Հարությունյան
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանն ապրիլի 15-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստան մուտք գործող կանխիկ գումարներին՝ նշելով, որ կանխիկի ցանկացած շրջանառություն, որը չի հայտարարագրվում, յուրաքանչյուր պետության համար մտահոգիչ է, որովհետև պարունակում է խորշեր, որոնք պետք է բացահայտվեն։
«Կարծում եմ՝ մեր իրավապահներն ու սահմանապահները բավականին արդյունավետ աշխատում են «սև փողերի» մուտքը Հայաստանի տնտեսություն և Հայաստանի քաղաքական դաշտ սահմանափակելու ուղղությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտել է նա։
Կարդացեք հոդվածը` Русский