Հայաստան

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՍՀ նախարարն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության գործատուների հարցերով բյուրոյի տնօրենին

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գործատուների հարցերով բյուրոյի տնօրեն Դեբորահ Ֆրանսեին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության հետ համագործակցության ընթացքին առնչվող մի շարք հարցեր․ դիտարկվել են սոցիալական երկխոսության ամրապնդման, գործարար համայնքի հետ փոխգործակցության խորացման, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծման ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում սոցիալական գործընկերության ինստիտուցիոնալ զարգացման ընթացքին․ այս համատեքստում քննարկվել են Հանրապետական կոլեկտիվ պայմանագրով սահմանված առաջնահերթություններն ու դրանց իրականացման ընթացիկ փուլը։ Շեշտադրվել է, որ վերոնշյալ պայմանագիրը որակապես նոր մակարդակի է բարձրացնում սոցիալական գործընկերությունը՝ ամրապնդելով պետություն–գործատու–արհմիություն կառուցողական երկխոսությունն ու փոխվստահությունը։

Կարդացեք հոդվածը` EspañolفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում