Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել

2 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը հայտնել է, որ Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց է սկսել։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սամվել Կարապետյանն այդ մասին ասել է իր գործով դատական նիստի ժամանակ՝ պատասխանելով դատավորի հարցերին։

Սամվել Կարապետյանը նշել է, որ բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, քանի որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահն է և մասնակցում է ընտրություններին, սկսել է Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց։

Սամվել Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահն է, և, ինչպես հայտարարում են կուսակցության ներկայացուցիչները, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուն։ Սակայն ՀՀ Սահմանադրության համաձայն՝ բացի Հայաստանից քաղաքացիությունից, այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձը չի կարող լինել ոչ պատգամավորի, ոչ վարչապետի թեկնածու։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հայտարարել էին, որ Սամվել Կարապետյանը այլ երկրների քաղաքացիություններից հրաժարվելու գործընթաց կսկսի, իսկ եթե իրենց ուժը կարողանա ընտրությունների արդյունքներով խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն կազմել, իրենք Սահմանադրությունը փոխելու գործընթաց կսկսեն և հնարավորություն կստեղծեն, որ Սամվել Կարապետյանը դառնա վարչապետ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունն արդեն իսկ ներկայացրել է առաջիկա ընտրությունների նախընտրական ցուցակի առաջին երեսուն թեկնածուներին, որոնց թվում Սամվել Կարապետյանը չկա։ Ցուցակը գլխավորում է Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։

Հայերեն English فارسی Русский

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ուղևորվել է ԱՄՆ

Իրանի դեմ հարվածները վերսկսելու օպերատիվ անհրաժեշտություն չկա. Իսրայելի բանակ

Հայաստանը փաստացի արդեն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. Թաալաթբեկ Մասադիկով

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ

Նեթանյահուն հրամայել է Իսրայելի բանակին պատրաստվել Արևմտյան ափի լիակատար շրջափակմանը

Վարդենիկ գյուղում հիմնանորոգվում է 7 փողոց

Սևան համայնքի ավագանու հերթական նիստում ընդունվել են մի շարք որոշումներ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի օգնականը կայցելի Հայաստան՝ մասնակցելու COP17-ի բարձր մակարդակի հանդիպումներին

Եվրախորհրդարանը կոչ է արել ԵՄ խորհրդին հութիներին ներառել ահաբեկչական կազմակերպությունների եվրոպական ցուցակում

Սևանա լճի ապագան՝ երեխաների աչքերով. ամփոփվել է դպրոցականների ստեղծագործական նախաձեռնությունը