Քաղաքականություն

Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, զրուցակիցները կարևորել են Հայաստան–ԵՄ համագործակցության հետևողական զարգացումն ու ընդգծել երկկողմ հագեցած օրակարգի հետևողական առաջմղման կարևորությունը։ Արայիկ Հարությունյանը շեշտել է մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ–ի կողմից ցուցաբերվող օժանդակության փաստը՝ հավելելով, որ ռեֆորմների շարունակականության ապահովումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է։

Հաջորդիվ կողմերը քննարկել են մայիսին Երևանում կայանալիք ՀՀ–ԵՄ անդրանիկ գագաթնաժողովի օրակարգին, ինչպես նաև Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում