Թուրքիա

Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների համար ջանքեր գործադրելու մասին

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայտարարել են Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր բանակցությունների համար ջանքեր գործադրելու մասին

Թուրքիան կարևորում է ԱՄՆ-ի և Իրանի կողմից բանակցությունները շարունակելը և նպաստում է երկու երկրների միջև հետագա շփումների կազմակերպմանը,

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Անկարայում լրագրողներին ասել է Թուրքայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ խաղաղության բանակցությունները պետք է շարունակվեն։ Սա պահանջում է պահպանել հրադադարը։ Նման լուրջ հարցի շուրջ մեկ փուլից հետո արդյունք ակնկալելը պարզապես անիրատեսական է։ Իր հերթին, Թուրքիան կշարունակի նպաստել այս բանակցությունների երկրորդ և երրորդ փուլերի կազմակերպմանը», - հայտարարել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-Իրան բանակցությունները ներառում են բազմաթիվ բարդ հարցեր, այդ թվում՝ Հորմուզի նեղուցը, միջուկային ծրագիրը, միջուկային զենքը և մարդկային զոհերը։

 

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում