Քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահն ու Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալը քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 13-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, Ռուբեն Ռուբինյանն արժեւորել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը, այդ թվում՝ միջխորհրդարանական հարաբերությունների շրջանակում:

Անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, անվտանգային իրավիճակին: Ռուբեն Ռուբինյանն այս համատեքստում խոսել է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին:

Քննարկվել են նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման հեռանկարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում