ՀՀ վարչապետը հայտնել է, որ կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում առկա է ջրի հետ կապված խնդիր, հետևաբար կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Եղվարդ համայնքում շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով, մասնավորապես, Եղվարդի ջրամբարի հետ կապված խնդրին։ 

«Եղվարդի ջրամբարի խնդրի շուրջ մտածում ենք։ Նախապես նախագծվել էր, որ ջրի մի մասը պետք է մղվեր պոմպակայանով, բայց այժմ նախագիծն անիրագործելի է, որովհետև այդքան էլեկտրաէներգիա չկա։ Մտածում ենք այնպիսի նախագիծ իրականացնել, որպեսզի ջուրը գա և ջրամբարի մեջ լցվի ինքնահոս եղանակով։ Կարող է մասշտաբը փոխելու անհրաժեշտություն լինի։ Ծավալը փոքրացնենք և այդպես կառուցենք ջրամբարը»,- ասաց Փաշինյանը։ 

Վարչապետը հավելեց, որ գրեթե բոլոր համայնքներում մարդիկ խոսում են ջրի խնդրի մասին, մինչդեռ Հայաստանը հասել է զարգացման այնպիսի կետի, որ առանց ջրային ռեսուրսների ճիշտ կառավարման երկրի հետագա զարգացում չի լինի։   

Հայերեն Русский

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը