Հայաստան

Խաղաղությունը նման է երեխայի, այն խնամքի կարիք ունի, որպեսզի մեծանա ու ամրանա․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Խաղաղությունը նման է երեխայի, այն խնամքի կարիք ունի, որպեսզի մեծանա ու ամրանա․ ՀՀ վարչապետ

Խաղաղությունը դեռ մեկ տարեկան չկա, հետևաբար խնամքի կարիք ունի, որպեսզի մեծանա ու ամրանա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբովյան քաղաք կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  

«Խաղաղությունը միշտ համեմատում եմ երեխաների հետ։ Խաղաղությունը դեռ մեկ տարեկան չկա, հետևաբար խնամքի կարիք ունի, որպեսզի մեծանա ու ամրանա։ Մեր որոշ գործընկերներ շրջանառության մեջ են դնում թույլ կամ ուժեղ առաջնորդի հարցը։ Ինձ համար քաղաքական գործչի, առավել ևս, պաշտոնյայի ուժը լեգիտիմության մեջ Է։ Այս ճանապարհն անցել ենք ձեր աջակցությամբ, առանց որի ոչինչ չէր ստացվի»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում