ՀՀ վարչապետը հայտնել է, որ նոր ծրագրի համաձայն՝ ՀՀ-ում կադաստրային քարտեզներում կկատարվեն որոշակի ուղղումներ
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունն իրականացնում է ծրագիր, որի համաձայն՝ կադաստրային քարտեզներում պետք է կատարվեն որոշակի ուղղումներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Աբովյան քաղաք կատարած շրջայցի ժամանակ քաղաքացիների հետ շփվելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, որը վերաբերում էր Աբովյան խորոշացված համայնքի Տամարիս բնակավայրի հողերի չափագրման խնդրին։
«Հողերի չափագրման հետ կապված խնդիրներն առկա են ամբողջ Հայաստանում։ Կան տեղամասեր, որոնց վերաբերյալ հարևանները պետք է գան փոխզիջման, որովհետև հարակից հավելյալ տարածքներ չկան։ Կադաստրն ընդամենը ֆիքսում է համայնքի տված տեղեկանքը։ Դա համայնքային իրավասության հարց է, իսկ կադաստրը սեփականության իրավունքը գրանցող մարմին է։ Համայնքը պետք է արձանագրի խնդիրը և չափագրումների հիմքով աշխատի կադաստրի հետ»,- ասաց Փաշինյանը։
Ուղիղ եթերում վարչապետը դիմեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ նշելով, որ տարբեր համայնքների բնակիչները խոսում են նման խնդիրների մասին, և առաջարկեց առաջիկա հանդիպումներից մեկի ժամանակ իրեն զեկուցել, թե ինչ փուլում է կադաստրային քարտեզներում կատարվող ուղղումների գործընթացը։