Հայաստան

ՀՀ վարչապետը սևանցիներին վստահեցրեց, որ քաղաքի թիվ 3 դպրոցը հիմնովին կվերակառուցվի նոր տեղում

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը սևանցիներին վստահեցրեց, որ քաղաքի թիվ 3 դպրոցը հիմնովին կվերակառուցվի նոր տեղում

Սևան կատարած շրջայցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղի բնակիչներին հայտնեց, որ քաղաքի թիվ 3-րդ դպրոցը, որն ունեցել է սեյսմակայունության հետ կապված խնդիրներ, կքանդվի և հիմնովին կկառուցվի նոր տեղում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քաղաքացիներից մեկը ՀՀ վարչապետին հիշեցրեց, որ 2018 թվականին Փաշինյանը ժամանել էր Սևան և խոստացել, որ թիվ 3-րդ դպրոցը կվերանորոգվի։ 

«Եթե տրվում է շինությունը նորոգելու հրահանգ, կատարվում են չափագրական աշխատանքներ։ Եթե լինում են խնդիրներ, ապա որոշվում է դպրոցը կառուցել նոր տեղում։ Նոր շենք կառուցելու համար իրականացվում են նաև գեոդեզիական աշխատանքներ։ Անմիջապես ձեր դպրոցի նորոգման խնդիրներով սկսել են զբաղվել և պարզվել է, որ շենքը սեյսմիկ կայունության հետ կապված խնդիրներ ունի, հետևաբար պետք է քանդել և զրոյից նորը կառուցել։ Սևան քաղաքի 3-րդ դպրոցն ընդգրկված է վերականգնվող 300 դպրոցների ծրագրում և նոր տեղում անպայման կկառուցվի»,- ասաց Փաշինյանը։ 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում