Սպորտ

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակրր

1 րոպեի ընթերցում

Արթուր Ավետիսյանը դարձավ մարմնամարզության աշխարհի գավաթի բրոնզե մեդալակրր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Ավետիսյանը դարձավ Խորվաթիայի Օսիյեկ քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժության եզրափակիչում Արթուր Ավետիսյանը վաստակեց 14.133 միավոր` դառնալով մրցաշարի բրոնզե մեդալակիր: Աշխարհի գավաթի նախորդ` Եգիպտոսի խաղարկությունում Արթուր Ավետիսյանը երկրորդն էր:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր էր դարձել Համլետ Մանուկյանը (նժույգ-թափեր):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում