Իրաքի նախագահը հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնի իր թեկնածությունից
1 րոպեի ընթերցում

Իրաքի գործող նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդը հրաժարվել է պետության ղեկավարի պաշտոնի իր թեկնածությունից։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը այս մասին հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
«Խորհրդարանի խոսնակ Հեյբաթ ալ-Հալբուսին հայտարարել է Աբդուլ Լատիֆ Ռաշիդին պետության ղեկավարի թեկնածուների ցուցակից հանելու մասին», - այս մասին տեղեկացրել է իրաքյան INA լրատվական գործակալությունը:
Նախագահի թեկնածուների թիվն այժմ 16 է:
Կարդացեք հոդվածը` Русский