Նիկոլ Փաշինյանը ՔՊ ներկայացուցիչների հետ մեկնել է Լոռու մարզ
1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեկնել են Լոռու մարզ, որտեղ նախատեսում են այցելել մի շարք բնակավայրեր և հանդիպել տեղի բնակչության հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում՝ հավելելով, որ Տավուշ և Լոռի նախորդ այցելության ժամանակ հնարավորություն չի եղել շրջագայությունը կազմակերպել ըստ պլանավորածի և խոստման համաձայն կրկին կլինեն Լոռու մարզում։
«Այսօրվա մեր երթուղին հետևյալն է՝ Տաշիր, Ստեփանավան, Վանաձոր, Սպիտակ և Ապարան նաև, որովհետև Ապարանում նույնպես չենք հասցրել այս ֆորմատով շփվել մարդկանց հետ»,-ասաց Փաշինյանը։