ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն աշխատանքային այցի շրջանակում Ֆլորիդայում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո առանձնատանը կազմակերպված ընդունելությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։
Այցի ընթացքում դեսպանը կարճատև շփում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Աբե Համադեհի հետ՝ ընդգծելով հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների ընթացիկ օրակարգի կարևորությունը։
Աշխատանքային այցի շրջանակում դեսպանն ունեցել է նաև մի շարք այլ կարճատև հանդիպումներ և շփումներ՝ ուղղված հայ-ամերիկյան կապերի խորացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունների բացահայտմանը։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը կարևորել է Մար-ա-Լագոյի դերը՝ որպես երկխոսության և համագործակցության ընդլայնման հարթակ։