Քաղաքականություն

ԲՀԿ ցուցակի առաջին համարը կլինի Գագիկ Ծառուկյանը. Սուրենյանց

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ ցուցակի առաջին համարը կլինի Գագիկ Ծառուկյանը. Սուրենյանց

Բարգավաճ Հայաստան կուսակցության (ԲՀԿ) ընտրական ցուցակի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությանը միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը»,- նշել է Սուրենյանցը։

Նա նաև ընդգծել է, որ իրենց քաղաքական ուժը բացառում է համագործակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

Սուրենյանցի խոսքով՝ քաղաքական դաշտում արդեն ձևավորվում են մի քանի խոշոր կոնսոլիդացիաներ, և առաջիկա ընտրությունները կընթանան այլ սցենարով, քան 2021 թվականին։

Սուրենյանցը հավելել է, որ իրենց քաղաքական թիմը մասնակցում է ընտրություններին հաղթելու նպատակով։

«Մենք գնում ենք ընտրություններին հաղթելու»,- ընդգծել է նա։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում