1 րոպեի ընթերցում
Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպան Իննա Թորգոմյանը մասնակցել է երկրի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին, որը բացվել է Պալատի նախագահ Անիտա Դեմետրիուի հատուկ ելույթով և մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Օսմանյան կայսրությունում 1915 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Կիպրոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից։
Նշվում է, որ նիստի ընթացքում հիմնական ելույթով հանդես է եկել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայկական համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։