Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարը հանդիպել է դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է դեպի ԱՄՆ և Եվրամիություն արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գևորգ Պապոյանն այդ մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Հանդիպեցի դեպի ԱՄՆ և ԵՄ արտահանում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Ընդգծեցի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարևորությունը և Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու գործարարներին հայկական արտադրանքը նոր և ավելի լայն շուկաներում ներկայացնելու գործում, մասնավորապես՝ ԱՄՆ, ԵՄ, Կանադա և մի շարք այլ ուղղություններով։

Մասնակիցները ներկայացրեցին իրենց գործունեության ընթացքում հանդիպող հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ տրվել են համապատասխան պարզաբանումներ և հանձնարարականներ»,- գրել է Պապոյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolفارسیFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում