Հայաստանի ԱՍՀ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱՍՀ նախարարն ու Կատարի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ապրիլի 7-ին ընդունել է Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ Ալ-Սուլայթինին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող մի շարք հարցեր․ ընդգծվել է առկա ներուժի կարևորությունը՝ երկրների միջև առկա համագործակցությունը զարգացնելու գործում։

Անդրադարձ է կատարվել «ՀՀ կառավարության և Կատարի Պետության կառավարության միջև Կատարի Պետության տարածքում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեության կանոնակարգման մասին» համաձայնագրի շրջանակում սահմանված պարտավորությունների իրականացման ընթացքին․ կարևորվել է աշխատանքային միգրացիայի և մարդկային ներուժի զարգացման ուղղությամբ շարունակական աշխատանքների դերը։

Քննարկվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթությունների, մասնավորապես՝ փոքր խմբային տների մոդելի ներդնման ընթացքին առնչվող հարցեր, դիտարկվել է այս գործընթացում Կատարի Պետության աջակցության հնարավորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են անհրաժեշտ քայլեր ձեռնարկել ոլորտում փորձի փոխանակման և թիրախային ծրագրերի իրականացման ուղղություններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում