Իրան

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին դատապարտել Իսրայելի կողմից իրանական երկաթուղու վրա հարձակման սպառնալիքը

1 րոպեի ընթերցում

Իրանը կոչ է անում ՅՈՒՆԵՍԿՕ-ին դատապարտել Իսրայելի կողմից իրանական երկաթուղու վրա հարձակման սպառնալիքը

Իրանի մշակութային ժառանգության նախարարը պաշտոնական նամակ է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ կոչ անելով ՄԱԿ-ի գործակալությանը դատապարտել Իսրայելի կողմից երկրի երկաթուղային համակարգի վրա հարձակման սպառնալիքը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

1394 կիլոմետրանոց իրանական երկաթուղին, որը հյուսիս-արևելքում Կասպից ծովը հարավ-արևմուտքում կապում է Պարսից ծոցի հետ, 2021 թվականին ճանաչվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վայր՝ «իր մասշտաբների և զառիթափ հատվածներն ու այլ դժվարությունները հաղթահարելու համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքների համար»։

Նախարարը Իսրայելի կողմից՝ երկաթուղուն հարվածելու սպառնալիքն անվանել է հարձակում մարդկության ժառանգության վրա և կոչ է արել ՄԱԿ-ի գործակալությանը անհապաղ հստակ դիրքորոշում ընդունել՝ Իսրայելի ռազմական գործողությունները կանխելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում