Տնտեսություն

IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակից

3 րոպեի ընթերցում

IDBank-ը՝ ՀԲՄ մարզային համաժողովի մասնակից

IDBank-ը Վանաձորում մասնակցեց «Լոռու մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները» թեմայով համաժողովին։

Կարևորելով մարզերում բիզնեսների հետ սերտ համագործակցությունը՝ Բանկը մշտապես փորձում է հասանելի լինել Հայաստանի բոլոր մարզերի բիզնեսների համար թե՛ նոր առաջարկներով, թե՛ նորարար ֆինանսական գործիքներով։

«ՓՄՁ վարկավորումը և զարգացումը Բանկի ռազմավարության կարևորագույն մասերից է։ Հաշվի առնելով, որ գրեթե ամեն ինչ մեծամասամբ կենտրոնացած է մայրաքաղաքում, մարզերում գտնվող բիզնեսներն ունեն ուշադրության կարիք, ինչի ուղղությամբ էլ մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկում՝ ներկայացված լինելով գրեթե բոլոր մարզերում, համագործակցելով նորարար թվային գործիքներով և այլն», - ասաց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Դեռևս տարիներ առաջ IDBank-ը գործարկել է բիզնեսների համար բջջային հավելվածը՝ IDBusiness Mobile հավելվածը, որտեղ բիզնեսների համար հասանելի են գրեթե բոլոր ֆինանսական ծառայությունները։

Վերջերս էլ Բանկը ներկայացրեց իր բոլորովին նոր և բացառիկ ֆինանսական գործիքը՝ IDDistributor-ը։

«Գործիքի միջոցով մատակարարման պահին կազմակերպության առաքիչը IDDistributor հավելվածում մուտքագրում է վճարման համար անհրաժեշտ տվյալները, ձևավորում QR-կոդ, իսկ առևտրային կետը IDBusiness Mobile հավելվածով սքանավորում է այն և կատարում վճարումը ինչպես իր կազմակերպության՝ IDBank-ի հաշիվներին առկա դրամական միջոցներից, այնպես էլ նորարարական Rocket Distributor վարկային սահմանաչափով:       

Վճարումը կատարվում է ակնթարթորեն, և գումարն անմիջապես փոխանցվում է մատակարար ընկերության բանկային հաշվին՝ հասանելի դառնալով մատակարար կամ արտադրող ընկերությանը և ապահովելով գործընթացների արագությունն ու անխափանությունը», - նշեց IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

Բանկը մասնակցում էր նաև համաժողովի «Բանկերը և բիզնեսը Վանաձորում» խորագրով էքսպոյին, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու բանկերի ֆինանսավորման ծրագրերին, անմիջական շփում ունենալ ոլորտի ներկայացուցիչների հետ և քննարկել իրենց բիզնեսի զարգացման հնարավորությունները։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում