ՀՀ նախագահ

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

1 րոպեի ընթերցում

Թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ. ՀՀ նախագահը շնորհավորել է Մայրության և գեղեցկության տոնը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած ուղերձում ասված է․ 

«Սիրելի՛ կանայք, սիրելի՛ մայրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Սուրբ Մարիամ Աստվածածնի ավետման և Մայրության ու գեղեցկության տոնի առթիվ։

Այս օրը մեզ հիշեցնում է կյանքի սկզբի, հույսի և պատասխանատվության մասին։ Ավետման խորհուրդը սերունդներին փոխանցել է հավատ ապագայի նկատմամբ, իսկ Սուրբ Մարիամի կերպարը հայ ժողովրդի համար դարձել է մայրական սիրո, հոգատարության և արժանապատվության օրինակ։

Ապրիլի 7-ը նաև առիթ է գնահատելու ձեր ամենօրյա ներդրումն ընտանիքում և հասարակության մեջ։ Ձեր համբերությունը, խնամքը և հետևողականությունը կարևոր դեր ունեն մեր առօրյա և պետական կյանքի կազմակերպման և զարգացման գործում։

Մեր ինքնության մեջ մայրական կերպարն առանձնահատուկ տեղ ունի․ այն կապվում է ոչ միայն ընտանիքի, այլև հայրենիքի, լեզվի ու մշակույթի հետ՝ որպես պահպանման և շարունակության հիմք։

Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր, թող այս տոնը բերի հանգստություն, վստահություն և նոր ուժ։

Մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, ընտանեկան ջերմություն և հաջողություններ»։

Կարդացեք հոդվածը` العربيةEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում