Մենք կամք ենք դրսևորել՝ չշարունակելու Ղարաբաղյան շարժումը և Հայաստանը հասցրել ենք խաղաղ հանգրվանի. ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Ղարաբաղյան շարժումն ընդամենը լծակ էր Հայաստանի Հանրապետության կայացումը թույլ չտալու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտարարեց ՔՊ կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում։

«Մենք կամք են դրսևորել՝ չշարունակելու Ղարաբաղյան շարժումը, որովհետև մենք, ի վերջո, այս ծանր ճանապարհն անցնելով՝ արձանագրել ենք, որ Ղարաբաղյան շարժումն ու մեր պատմության շատ էջեր թվում է, թե նպաստավոր են մեր ժողովրդի համար, բայց իրականում, ինչպես մեր պատմագրությունն է արձանագրել, դրանք ընդամենը աշխարհաքաղաքական թակարդներ էին, որոնք, հայտնի է, թե ինչ ամփոփում և ավարտ են ունեցել»,- ասաց Փաշինյանը։

Նրա պնդմամբ՝ շատ կարևոր է հոգեբանական և սոցիալ-քաղաքական առումով չչքմեղանալ և ուժ ունենալ պաշտպանելու սեփական որոշումը։

«Բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ Ղարաբաղը մերն էր, բայց այլևս մերը չէ, պետք է հստակ հակադարձենք, որ իրականությունն այլ է։ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր, բայց այլևս մերն է, որովհետև Ղարաբաղի շարժումն ընդամենը լծակ էր Հայաստանի Հանրապետության կայացումը թույլ չտալու համար։ Հայաստանում գործող, և առնվազն մեր կուսակցությունում ակտիվ քաղաքական գործիչների զգալի մասը ծագում է հենց ղարաբաղյան շարժումից, բայց հենց այստեղ է առաջնորդության առանձնահատկությունը, երբ դու կարողանում ես ինքնահայեցողության, ինքնաքննադատության պատմական և աշխարհաքաղաքական համատեքստերը հասկանալով՝ քո առաջնորդոуթյանը վստահված պետությունն ու ժողովրդին դուրս բերել աշխարհաքաղաքական թակարդներից։ Մենք Հայաստանը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից և, ինչպես խոստացել էինք ժողովրդին, Հայաստանը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- նշեց Փաշինյանը։

Հայերեն

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին