Քաղաքականություն

Խաղաղություն բառը կանխորոշեց 2021 թվականին հաջորդած մեր քաղաքականությունները. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Խաղաղություն բառը կանխորոշեց 2021 թվականին հաջորդած մեր քաղաքականությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ, ՔՊ կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ առաջին անգամ ՀՀ ժողովուրդը դարձավ քաղաքականությունների ու ռազմավարությունների հեղինակ՝ 2021 թվականից։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետն այդ մասին հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համագումարում։

«Նախկինում ժողովրդին ոչ ոք չի ցանկացել լսել, որովհետև համարել են, որ ժողովուրդը բավարար չափով «աշխարհ տեսած չէ»։ Այդ երևույթի շարունակությունն է այն, որ քաղաքական պրոցեսին մասնակցող ներկայիս որոշ ուժեր ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, իսկ հետո մասնակցում ընտրությունների։ Բայց դա քաղաքական տգիտության գագաթնակետն է։ Ինձ համար ակնհայտ է, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում էլ պատերազմի եռագլուխ կուսակցությունը հագնելու է ժողովրդի պատին»,- ասաց Փաշինյանը։

Նրա դիտարկմամբ՝ Կառավարության 2021 թվականի ծրագիրը բացառիկ էր այն առումով, որ ցույց էր տալիս պատմական շրջափուլերի և պատմական պրոցեսների բախումը։

«Դրանցից մեկը ժողովրդի ներքին մղումների, մյուսը՝ աշխարհաքաղաքական թակարդի կողմից մեզ վերապահված պատմական դերակատարման բախումն էր, ինչի առթիվ այսօր էլ հարկ եմ համարում հիշատակել իմ և երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապի երկխոսությունը, որը տեղի ունեցավ 2024 թվականի նոյեմբերին՝ Վատիկան կատարած իմ այցի ընթացքում։ Պապն ասաց, որ մեզ ճանաչում է որպես նահատակ ժողովուրդ։ Բայց ես ասացի, որ իմ և մեր Կառավարության առաքելությունն այն է, որ այլևս չլինենք նահատակ ժողովուրդ և փոխենք մեր պատմական ճակատագիրը։ Մենք պարզապես ապրելու ենք և պետություն ենք ստեղծելու։ Եվ հենց այստեղ է, որ ՔՊ-ն ունի պատմական առաքելություն՝ ՀՀ ժողովրդին առաջնորդել դեպի սովորական, բարեկեցիկ, ազատ, ինքնիշխան, պետականակենտրոն կյանք»,- ասաց Փաշինյանը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում