Ալեն Սիմոնյանը ՔՊ-ն համարում է ՀՀ քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8-րդ արտահերթ համաժողովում իր ելույթի ընթացքում վստահեցրեց, որ այսօր իրենց քաղաքական ուժը լի է փորձառու քաղաքական գործիչներով, որոնց գործունեությունն ու խոսքը ծանրակշիռ և որոշիչ դեր ունեն Հայաստանի քաղաքական դաշտում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ նախագահ, ՔՊ կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն իր ելույթում հավելեց, որ իրենք քաղաքացիների հետ միասին ստեղծել ու կայացրել են հայաստանյան քաղաքական դաշտի ամենաինստիտուցիոնալ, արագ զարգացող և ժողովրդավար կուսակցությունը։

«Միևնույն ժամանակ, մենք այդպես էլ չդադարեցինք լինել մեր ժողովրդի հասարակ ներկայացուցիչները և նրանց համար մնացինք իրենց ընկերը, գործընկերը, իրենց ցավով ապրող, իրենց հետ տխրող, իրենց հետ ուրախացող մարդիկ։ Մնացինք նրանց կողքը կանգնած, և մեզ հետ նրանք սկզբից հեղափոխություն արեցին, հետո անցան պատերազմի միջով և, ի հեճուկս ամեն ինչի, վերահաստատեցին, որ Հայաստանը ապագա ունի։ Մենք մնացինք այդ հարազատի, ընկերոջ դերում, ում վրա կարելի է բարկանալ, ում կարելի է խրատել, ում հետ կարելի է վիճել, դարդերը լացել, ուրախություն կիսել, որովհետև մենք ժողովրդինն ենք»,- ասաց Սիմոնյանը։

Նրա դիտարկմամբ՝ բնական է այն հանգամանքը, որ ոչ բոլորն են իրենց սատարում և գովաբանում։

«Այն բոլոր մարդկանց, որոնք անկեղծ ասելիք ունեն, մենք պետք է ամեն օր հրավիրենք խոսակցության։ Պատմենք, կիսվենք ու նորից խոսենք։ Այս նախընտրական շրջանն այդ խոսակցություններն ունենալու լավագույն ժամանակն ու հնարավորությունն է։ Խոսակցություն, որի ընթացքում պետք է լսենք մեր սխալների ու բացթողումների մասին և պատմենք, բացատրենք մեր քաղաքացիներին մեր պատկերացումների մասին, որովհետև խոսակցությունն ամենակարևոր բանի մասին է՝ իրական Հայաստանի և հայ ժողովրդի»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ շատերը երազում էին սերունդներին որպես ժառանգություն թողնել խաղաղություն, այլ ոչ թե պատերազմ։

«Եվ մենք այսօր դա ունենք։ Մշտապես փորձելու են ներսից ու դրսից մեր խաղաղությունը մեզանից խլել, փորձելու են դա անել նաև հունիսի 7-ին։ Խաղալու են մեր զգացմունքների, մեր ցավերի, մեր հպարտության ու ապագայի հետ, որպեսզի նորից տանեն անցյալ ու պահեն այնտեղ, որպեսզի մեզ խղճանք, ուրիշները խղճան, որ հայի բախտն է մերը, ու մենք ո՛չ ապրենք, ո՛չ շատանանք, ո՛չ էլ լինենք․․․ Հայն այլևս խեղճ չէ, այսօր մենք կանք, անկախ ենք, ազատ ենք։ Ապրելու ենք հավետ, լինելու ենք ազատ, անկախ ու մեր խաղաղ պետականությամբ»,- ասաց Սիմոնյանը։

Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ ՔՊ կուսակցության ցուցակը կգլխավորի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայերեն English Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը