Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց ՔՊ կուսակցության վարչապետի թեկնածու
1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովի ընթացքում հաստատվեց ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու։
Ապրիլի 4–ին ժամը 14։00-ից Մարզահամերգային համալիրում ընթանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովը։