Տնտեսություն

ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» մրցանակակիր

ԱրարատԲանկը 10-րդ անգամ արժանացել է Գերմանական առաջատար ֆինանսական հաստատություններից մեկի՝ Commerzbank AG բանկի «Որակի գերազանցության» (STP Award 2025) մրցանակին։

Մրցանակը շնորհվել է 2025թ.-ին SWIFT համակարգով իրականացվող փոխանցումների գերազանց որակ ապահովելու համար, ինչը նշանակում է, որ Commerzbank թղթակցի միջոցով իրականացված բոլոր փոխանցումները ամբողջությամբ համապատասխանել են STP ստանդարտներին` ապահովելով  վճարային գործարքների արագության ու անվտանգության բարձր ցուցանիշներ։

Առաջին անգամ ԱրարատԲանկն այս մրցանակին արժանացել է 2011 թվականին։ Հատկապես նշանակալի է, որ Commerzbank AG-ի կողմից այս մրցանակը շնորհվում է սահմանափակ թվով գործընկերների՝ բացառապես այն ֆինանսական հաստատություններին, որոնք ցուցաբերում են վճարումների մշակման գերազանց որակ և լիարժեք համապատասխանություն STP ստանդարտներին։

Commerzbank AG-ը գերմանական նշանակալից ֆինանսական հաստատություն է, որի հետ համագործակցության զարգացումը կարևոր նշանակություն ունի ԱրարատԲանկի համար։ Միջազգային գործընկերոջ կողմից նման բարձր գնահատականը հերթական անգամ ամրապնդում է ԱրարատԲանկի դիրքը որպես վստահելի գործընկեր միջազգային ֆինանսական համակարգում։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում