Ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով

1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի 100-ամյակի հոբելյանական հանձնաժողով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակում։

Որոշման համաձայն՝ հոբելյանական հանձնաժողովը պետք է 1-ամսյա ժամկետում մշակի հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝ ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Ֆինանսների նախարարության հետ։

Հանձնաժողովի նախագահը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն է, կազմում կլինեն նաև ԿԳՄՍ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը, Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարը, Ֆինանսների նախարարության իրավասություններին վերապահված առանձին հարցերի վերաբերյալ ներկայացուցիչը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալը, «Հայաստանի ճարտարապետների պալատ» ինքնակարգավորվող կազմակերպության նախագահը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության պետը, ճարտարապետ Կարեն Բալյանը, լրագրող Մարկ Գրիգորյանը։

Հայերեն Русский

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA

Հիփոթեքային վարկի հատուկ առաջարկներ․ IDBank-ը՝ Toon Expo. Invest 2026-ում