Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանողների հետ

2 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել բանախոսությամբ՝ «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին, տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորությանը, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։ Նա ներկայացրել է նաև «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի խորացման և տնտեսական զարգացման խթանման գործում։ 

Նախագահը կարևորել է նաև Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած այցը՝ այն գնահատելով որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման և տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ, որը նպաստում է ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը։

Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջել է համալսարանի տարածքում, զրուցել ուսանողների հետ և ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն