Հայաստան

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ նշանակվել է տարբեր ստորաբաժանումներում

1 րոպեի ընթերցում

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով 30 քննիչ նշանակվել է տարբեր ստորաբաժանումներում

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի ապրիլի 1-ին հանդիպել է նորանշանակ քննիչներին: Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Արթուր Պողոսյանը շնորհավորել է նորանշանակ քննիչներին՝ մաղթելով շարունակական առաջընթաց:

Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նորանշանակ քննիչների հետ արդեն իսկ ավանդույթ դարձած հանդիպումները՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը քննիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ղեկավար անձնակազմի հետ:

Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Քննչական կոմիտեի անձնակազմի համար սահմանված չափորոշիչներին՝ շեշտելով, որ քննիչների աշխատանքը միշտ տեսանելի է՝ սկսած կարգապահությունից մինչև քրեական վարույթների քննության որակ:

Կարևորելով քաղաքացիների բողոքների նկատմամբ հետևողականությունը՝ Արթուր Պողոսյանը նորանշանակ քննիչներին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, համբերատար՝ անկախ վերջիններիս կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում