Մերձավոր Արևելք

Վառելիքի մատակարարումների խնդրի պատճառով Ավստրալիայի վարչապետը քաղաքացիներին հորդորել է օգտվել հասարակական տրանսպորտից

1 րոպեի ընթերցում

Վառելիքի մատակարարումների խնդրի պատճառով Ավստրալիայի վարչապետը քաղաքացիներին հորդորել է օգտվել հասարակական տրանսպորտից

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզին ուղերձով դիմել է ժողովրդին՝ կոչ անելով ավստրալացիներին օգտվել հասարակական տրանսպորտից՝ Իրանի պատերազմի հետևանքով առաջացած վառելիքի մատակարարման անորոշությունների պատճառով։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AP լրատվական գործակալությունը, Ալբանիզին ասել է, որ «առաջիկա ամիսները կարող են հեշտ չլինել»։

«Դուք պետք է շարունակեք ձեր գործերը և ձեր կյանքը սովորականի պես։ Վայելեք ձեր Զատիկը։

Եվ առաջիկա շաբաթների ընթացքում, եթե կարող եք աշխատանքի գնալ գնացքով, ավտոբուսով կամ տրամվայով, ապա արեք դա», - ասել է Ալբանիզին։

Ավստրալիան ապրիլի 1-ից կրճատել է վառելիքի հարկերը՝ փորձելով զսպել վառելիքի գների աճը բենզալցակայաններում։

Կառավարությունը պնդում է, որ Ավստրալիան ունի իրեն անհրաժեշտ ողջ վառելիքը, սակայն խուճապային գնումների և բաշխման խնդիրները երկրի տարբեր շրջաններում վառելիքի պակաս են առաջացրել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում