Իրաքը սկսել է նավթ արտահանել Սիրիայով

1 րոպեի ընթերցում

Իրաքը սկսել է նավթ արտահանել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իրաքյան INA լրատվական գործակալությանը հայտնել է Ալ Վալիդ շրջանի ղեկավար Մուջահիդ ադ Դուլեյմին։

«Այսօր տեղի է ունեցել Իրաքի և Սիրիայի միջև գտնվող Ալ Վալիդ սահմանային անցակետի փորձնական բացումը՝ նավթատարների մուտքի համար», - ասել է ադ Դուլեյմին։

Նրա խոսքով՝ ներկայում Սիրիայի տարածք մուտքի է սպասում ավելի քան 150 նավթատար։ Դրա հետ մեկտեղ Իրաքի իշխանությունները հույս ունեն, որ այս անցակետով օրական միջին հաշվով  կանցնի առնվազն 500 ավտոցիստեռն։

Իր հերթին Reuters գործակալությունը մարտի 31-ին հաղորդել է, որ իրաքյան պետական ​​SOMO ընկերությունը, որն զբաղվում է նավթի վաճառքով, ավարտել է ապրիլ ամսից մինչև հունիս Սիրիայի տարածքով ցամաքային փոխադրումների համար ամսական շուրջ 650 հազար մետրական տոննա մազութ մատակարարելու պայմանագրերը։

Հայերեն Русский

35 տարվա վստահություն. IDBank-ը տոնում է հաճախորդների հետ

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանն ընդգծել է, որ COP17–ը Երևանում չափազանց լավ է կազմակերպվել

Ռուսաստանը «Թրամփի ուղի» նախագծին մասնակցելու դիմում չի ստացել. Լավրով

ԵԱՏՄ-ն և Իրանը համաձայնության են եկել փոխադարձ առևտրի բնագավառում արգելքների վերացման քայլերի շուրջ

Հայաստանի և Ադրբեջանի մերձեցումը նոր հնարավորություններ է բացում Արևելք–Արևմուտք կապերի համար. Տոկաև

Կրեմլը տեղյակ չէ Եվրոպային ԱՄՆ-ի արած առաջակի մասին՝ ՌԴ ակտիվներն ապասառեցնելու վերաբերյալ

Շիրակում 5 ծրագրի համար կհատկացվի ավելի քան 144 մլն դրամ

ՀՀ ՊՆ փոխնախարարն ու ԱՄՆ պաշտպանական անվտանգության համագործակցության գործակալության տնօրենը քննարկել են մի շարք հարցեր

Իրանի նախագահը կայցելի Հայաստան

Գեղարքունիք գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցին և տարածքի պատմական գերեզմանոցը