Հայաստան

Սահմանադրությունը պետք է բխած լինի ժողովրդից. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Սահմանադրությունը պետք է բխած լինի ժողովրդից. ՀՀ վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ գործող Սահմանադրությունն է պատճառը, որ քաղաքացիներն իրակավական համակարգին մեղադրում են անարդարացիության մեջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում:

«Հիմա ինչու է մարդն անարդար համարում, որովհետև ասում է՝ ինչ-որ մարդիկ գնացել են Սահմանադրություն են գրել, հետո ինչ-որ օրենքներ են գրել, հետո ինչ-որ դատավոր գնացել է, որոշում է կայացրել, հետո ինչ-որ հարկադիր կատարող եկել այդ որոշումն իրագործում է, բայց մարդը չի համարում, որ այդ ի սկզբանե իր պայմանավորվածն է եղել»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ դա է պատճառը, որ խոսվում է նոր Սահմանադրություն ընդունելու մասին:

«Սահմանադրությունը պետք է բխած լինի ժողովրդից, հակառակ դեպքում՝ ժողովուրդն ասում է՝ ինչու եք բերում այդ Սահմանադրությունը փաթաթում մեր վզին»,- նշեց Փաշինյանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում