Հայաստան

Ամբողջ կոնֆլիկտի ընթացքում հնչել է խաղաղության կենացը, բայց մենք այդ ուղերձը չենք ընկալել. Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Ամբողջ կոնֆլիկտի ընթացքում հնչել է խաղաղության կենացը, բայց մենք այդ ուղերձը չենք ընկալել. Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձանագրմամբ՝ կառավարության քաղաքական խոսույթները հասել են քաղաքացիներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետը նշեց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում:

«Մենք արդեն բազմաթիվ հանդիպումներ ու շփումներ ենք ունեցել քաղաքացիների հետ, որոնք շատ կարևոր ռազմավարական հարցերում մեր դիլեմաները հասցեագրելու գործում ունենալու են նշանակություն, շատ կոնկրետ նշանակություն: Ամենակարևոր բանը, որ ինձ համար այլևս աներկբա է, որ մեր խոսույթները հասել են մարդկանց: Մեր քաղաքականություններն օրգանական կապով կապված են ժողովրդի ներքին մղումների հետ»,- ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ ամբողջ կոնֆլիկտի ընթացքում ամեն տեղ հնչել է խաղաղության կենացը, բայց ժողովուրդն այս ուղերձը չի ընկալել:

«1 մլն մարդ այս երկիրը լքել է կոնֆլիկտի տարիներին, այսինքն՝ 8 Ղարաբաղ, 1 Երևան: Դրանից ավելի մեծ ցուցի՞չ, որ մարդը չի ուզում, չի ընդունում...»,- նշեց պատգամավոր Արման Եղոյանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում