Հայաստան

Ոչ ոք պարտավոր չէ իր շահերը զոհաբերել մեր շահերին. Փաշինյանը՝ երաշխավորի ինստիտուտի մասին

2 րոպեի ընթերցում

Ոչ ոք պարտավոր չէ իր շահերը զոհաբերել մեր շահերին. Փաշինյանը՝ երաշխավորի ինստիտուտի մասին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անվտանգության ամենամեծ երաշխիքը խաղաղությունն է համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասաց Երևանում քաղաքացիների հետ շփումների ընթացքում, անդրադառնալով անվտանգության համար երրորդ երկրի երաշխավորության անհրաժեշտության վերաբերյալ ընդդիմադիրների հայտարարություններին:

«Մենք 2022թ. դրան ենք վերջ տվել, որ մենք ասել ենք՝ մենք պետք է գործենք, որոշումներ կայացնենք: Այդ որոշումները երբեմն դժվար պետք է լինեն, երբեմն անհնար պետք է լինեն, բայց մեր խնդիրն է, մենք պետք է լուծենք: Երբ որ քո խնդրով գնում ես ուրիշի մոտ, ուրիշը քո խնդիրը վերցնում է, լուծում է իր խնդիրը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց՝ տարբեր ժամանակաշրջաններում քաղաքական և հասարակական խոսույթում շրջանառվել են թեզեր, որ երաշխավոր երկիրը կամ երկրները մեզ դավաճանեցին կամ լքեցին:

«Ոչ ոք պարտավոր չէ իր զահերը զոհաբերել մեր շահերին, մենք էլ պարտավոր չենք մեր շահերը զոհաբերել իրենց շահերին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով՝ կարևոր է անդրադառնալ նաև այն հարցին, թե ինչու է երկիրը փրկության կարիք ունենում որևէ պարագայում:

«Երբ որ խոսում ենք Ղարաբաղի կոնֆլիկտի մասին, դա նկատի ունենք: Այսօր էլ են ասում՝ ասում են՝ Արարատը մերն է, բայց զոհ պետք է չլինի. չի լինում այդպես»,- ասաց վարչապետը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում