Հայաստան

ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը մասնակցել է «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով ամենամյա դասախոսությանը

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» չորրորդ ամենամյա դասախոսությանը՝ «Հայկական արվեստն ու աշխարհը» խորագրով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ անդրադառնալով հայկական մշակույթի և արվեստի՝ որպես ազգային ինքնության անբաժանելի մասի կարևորությանը, ընդգծել նման դասախոսությունների անցկացման անհրաժեշտությունը՝ ամերիկյան ակադեմիական և մշակութային շրջանակում Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացման համատեքստում։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում