Ֆրանսիայի նախագահը «Պատվո լեգեոն» շքանշան է շնորհել Սուրեն Պապիկյանին
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պապիկյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»,- գրել է Պապիկյանը։