Flyone Armenia-ն կիրականացնի թռիչքներ Երևան – Ալմաթի – Երևան երթուղով
1 րոպեի ընթերցում

Flyone Armenia-ն 2026 թվականի հունիսի 12-ից սկսում է կանոնավոր չվերթներ իրականացնել Երևան – Ալմաթի – Երևան երթուղով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընկերության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ չվերթները կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ալմաթիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։
FlyOne Armenia-ի մասին
FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։