Ռազմական

Սուրեն Պապիկյանը և ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարը պայմանագիր են ստորագրել

1 րոպեի ընթերցում

Սուրեն Պապիկյանը և ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավարը պայմանագիր են ստորագրել

Փարիզում մարտի 27-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «Safran Electronics & Defense» ընկերության պաշտպանության գծով ղեկավար Ալեքսանդր Զիգլերի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից՝ կից գրելով, որ հանդիպման ավարտին ստորագրվել է պայմանագիր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ պաշտոնական այցով Ֆրանսիա մեկնած Հայաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահի ռազմական գծով խորհրդականի, նաև՝ պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում