Միացյալ Նահանգներ

«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման վայրը կփոխվի

2 րոպեի ընթերցում

«Օսկար» մրցանակաբաշխության անցկացման վայրը կփոխվի

«Օսկար»-ը կթողնի իր անցկացման վայրը՝ Հոլիվուդի սրտում գտնվող «Դոլբի» թատրոնը, և կտեղափոխվի Լոս Անջելեսի կենտրոնում գտնվող «Փիքոք» թատրոն։ Սա տեղի կունենա 2029 թվականից՝ նույն տարում, երբ մրցանակաբաշխության հեռարձակումը նախատեսվում է տեղափոխել YouTube հարթակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։

Հոլիվուդի բուլվարում գտնվող «Դոլբի» թատրոնը (նախկինում՝ «Կոդակ») հյուրընկալում է «Օսկար»-ը 2002 թվականից:

Այս քայլը ձեռնարկվում է աշխարհի առաջատար ժամանցային AEG ընկերության հետ բազմամյա գործընկերության շրջանակում. AEG-ը LA Live համալիրի սեփականատերն է, որտեղ նաև անցկացվում են «Էմմի» և «Գրեմմի» մրցանակաբաշխությունները: Այստեղ է գտնվում նաև «Փիքոք» թատրոնը, որը «Օսկար» մրցանակաբաշխությունը կհյուրընկալի մինչև 2039 թվականը։

1929 թվականին մեկնարկած «Օսկար» մրցանակաբաշխությունը, որն առաջին անգամ հեռարձակվել է հեռուստատեսությամբ 1953 թվականին, 2029 թվականից կհեռարձակվի YouTube-ով՝ ուղիղ եթերում և անվճար։

Մինչ այդ «Օսկար»-ը կշարունակեն անցկացնել «Դոլբի» թատրոնում և հեռարձակել հեռուստատեսությամբ։  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում