Հարավային Կովկասում լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը․ ՀՀ փոխվարչապետ

3 րոպեի ընթերցում

Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը Երևանի համար նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այդ մասին հայտարարել է Ղազախստանի Շիմքենթ քաղաքում ընթացող ԵԱՏՄ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։   

ՀՀ փոխվարչապետն իր ելույթում ընդգծել է, որ Հարավային Կովկասում տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների դիվերսիֆիկացումը զգալիորեն կխթանի արտաքին առևտուրը:  

«Այս համատեքստում վերջերս Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան տարանցիկ արգելքների վերացումը մեզ համար հատկապես նշանակալի իրադարձություն է, որը բացում է տարածաշրջանի ողջ ներուժի բացահայտման հեռանկարներ՝ նպաստելով փոխադարձ առևտրի աճին»,-նշել է Գրիգորյանը։

Նա նաև հայտարարել է, որ տնտեսական անկայունության և համաշխարհային առևտրի վերափոխման պայմաններում կարևոր է պարբերաբար վերլուծել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեությունը:  

ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ համակարգված մոնիթորինգը ոչ միայն ժամանակին կբացահայտի ի հայտ եկող անհավասարակշռությունները, այլև կմշակի արդյունավետ միջոցներ ներքին շուկայի և ներքին արտադրողների պաշտպանության համար:  

Գրիգորյանը շեշտել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) միջև համագործակցության արդյունավետությունը հարկերի մեծ ներուժ ունեցող ապրանքների հայտարարագրման մոնիթորինգի գործում, որն անմիջականորեն ազդում է մաքսային արժեքի և բյուջետային եկամուտների վրա:  

«Կարևոր է նաև, որ ազգային ռիսկերի կառավարման համակարգերի կիրառման մոտեցումների և կանոնների միավորումը հաշվի առնի ԵԱՏՄ անդամ պետությունների ինքնիշխան շահերը»,-հավելել է նա։  

Մհեր Գրիգորյանը խոստումնալից է համարել սպառողների պաշտպանության ոլորտում համագործակցության մեխանիզմների կատարելագործումը, որը ամրագրված է ԵԱՏՄ անդամ պետությունների համատեղ գործողությունների ծրագրում:  

Նա նաև նշել է, որ ծրագրի իրականացումը ոչ միայն կդառնա սպառողների և բիզնեսի միջև վստահության կառավարման հիմնական գործիք, ինչը հատկապես արդիական է էլեկտրոնային առևտրի արագ աճի պայմաններում, այլև կնպաստի շուկայի թափանցիկությանը, կբարձրացնի սպառողների իրազեկվածությունը և կստեղծի հավասար պայմաններ տնտեսվարող սուբյեկտների համար:

Հայերեն العربية English فارسی Русский 中文

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն

Հրազդան քաղաքում ջրանջատումներ են սպասվում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են էներգետիկ համագործակցությունը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետ