Ալեն Սիմոնյանը իր մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մանրամասներ է հայտնել

4 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է ներկայացրել մարտի 26-ին Ազգային ժողովի շենքի մոտ իր մասնակցությամբ միջադեպից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում պատմում  է, որ ԱԺ շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ նկատել է անհայտ կորածների հարազատների, մոտեցել է նրանց, զրուցել են։ «Դեմիրճյան փողոցով անցնելիս տեսա, որ անհատ կորածների ծնողներ կան հավաքված։ Ես տեսա, մոտեցա, զրուցեցինք տարբեր բաների մասին, նրանք իրենց վրդովմունքը հայտնեցին և այլն։ Երբ արդեն հեռանում էի այդ մարդկանց հետ խոսելուց հետո, ինձ ընդառաջ էր գալիս ինձ հայտնի Միկա անունով անձնավորություն, որին գիտեմ համացանցից։ Նա համացանցում բազմաթիվ տեսանյութեր է անում իմ հետ կապված։ Նա իմ հետ կապված տեսանյութ էր արել, երբ գնացել էի երեխայիս դպրոցի հանդեսին։ Ինձ հետ կապված էլի տեսանյութեր է արել, մի խոսքով՝ ինձ քաջ հայտնի անձնավորություն է։ Ես տեսա, որ տեսախցիկը նրա ձեռքին է, մոտեցավ, բնական է, որ ես որևիցե ձևով ցանկություն չունեի նրա հետ առնչվել և առաջարկեցի ինձանից հնարավորինս հեռու մնալ։ Միգուցե, ավելի կոպիտ եմ արտահայտվել, երբ նա շարունակեց և սկսեց ավելի առաջ գալ, բայց որևիցե սեռական բնույթի հայհոյանք չի եղել, դրանից հետո էլ «արա» բառից ավել որևէ բան չի եղել, երբ նա սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին և անընդհատ մոտիկ գալ և սադրել։ Դրանից հետո նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց իմ հասցեին, և դա տեսանյութում երևում է։ Ես նրան պատասխանեցի և փորձեցի հեռանալ։ Դրանից հետո ևս մեկ անձնավորություն մոտեցավ , որին չէի ճանաչում։ Կարծելով, որ դա անհայտ կորած ծնողներից մեկն է, գուցե, ինչ-որ քաղաքացի է, բայց պարզվեց, որ այդ անձնավորությունը եկել էր, ինչպես ինքն էր արտահայտվում, իր ընկերոջ բարի համբավը պաշտպաներ։ «Ով որ իմ ընկերոջը, ես նրա սենցը-նենցը խոսույթով» սկսեց մոտենալ իմ ուղղությամբ, որին ոստիկանները հետագայում հեռացրեցին։ Հետո պարզվեց, որ նա ինչ-որ կուսակցության ղեկավար է։ Դրանից հետո նորից հանդիպեց անհայտ կորածների հարազատներին, որոնց արդեն ճանաչում էի։ Մի փոքր զրույց ունեցանք, թե ինչ կարելի է անել իրենց խնդրի հետ կապված, նույնիսկ այդքանից հետո բան պայմանավորվեցինք, որը ես կճշտեմ իրենց կփոխանցեմ։ Բայց, հասկանալով, որ իրավիճակը լարված է, որովհետև ակնհայտ էր, որ այդ սադրանքն ու խուլիգանությունը նյարդ էր մտցրել այնտեղ հավաքված ժողովրդի մեջ, մարդիկ կային, որ ոգելից խմիչք էին օգտագործել, ես այնտեղից հեռացա։ Այդ ընթացքում ևս մի սադրանք տեղի ունեցավ, ևս մեկ քաղաքացի մոտեցավ, որը նույն տրամաբանության մեջ էր։ Մի խոսքով՝ այսօր Դեմիրճյան փողոցում սադրանքների շարանի միջով եմ անցել։ Բայց մի բան պետք է ասեմ։ Շատ ցավալի է և զզվելի է, որ այդ մարդկանց ցավը որոշ քաղաքական միավորներ ու որոշ մարդիկ փորձում են օգտագործել իրենց քաղաքական նպատակներով։ Ես ցավում եմ դրա համար և պետք է ասեմ, որ այդ սադրանքները չեն անցնելու։ Այո, ինձ համար էլ է դժվար նման իրավիճակներում հայտնվելը՝ էմոցիոնալ առումով, մարդկային առումով։ Եվ հույս ունեմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, ով հիմա լսում է, նայելով տեսանյութերը, կարող է պատկերացնել այն իրավիճակը, որը ես նկարագրեցի»,- ասել է Սիմոնյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ շենքի՝ Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ։ ՆԳՆ-ից «Արմենպրես»-ին հայտնել էին, որ միջադեպի հետևանքով 2 անձ բերման է ենթարկվել Ոստիկանության Արաբկիրի բաժին։

Հայերեն Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը