Հայաստան

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել օդային տարածքի օգտագործման նկատմամբ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտե

2 րոպեի ընթերցում

Քաղավիացիայի միջազգային կազմակերպության որևէ պետություն չի կարող արգելք սահմանել օդային տարածքի օգտագործման նկատմամբ․ ՀՀ քաղավիացիայի կոմիտե

Ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով, առ այն, որ քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) որևէ անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը որևէ երկրի, այդ թվում ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար, ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ արգելք չի սահմանել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տարածած պարզաբանման մեջ՝ անհիմն շահարկումներ և ապատեղեկատվություն որակելով վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ՀՀ օդային տարածքով տարանցիկ չվերթների իրականացման վերաբերյալ տարածվող լուրերը։

«Համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ Հայաստանի Հանրապետության օդային տարածքով յուրաքանչյուր քաղաքացիական առևտրային միջազգային տարանցիկ թռիչք իրականացվում է ըստ ավիաընկերության կողմից ներկայացված թռիչքային պլանի, և Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) անդամ-պետությունների միջև որևէ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։

ՀՀ օդային տարածքի օգտագործման որևէ սահմանափակման կիրառման դեպքում այդ մասին տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված հաղորդագրությունների միջոցով (NOTAM): 

ՀՀ օդային տարածքով իրականացվող ցանկացած միջազգային տարանցիկ թռիչքի վերաբերյալ տեղեկատվությունը (վերը նշված թռիչքային պլանը) քաղաքացիական ավիացիայի օդային երթևեկության սպասարկման մարմնի կողմից տրամադրվում է ՀՀ շահագրգիռ գերատեսչություններին»,-ասված է Քաղավիացիայի կոմիտեի պարզաբանման մեջ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում