Հասարակություն

Երևանում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն

1 րոպեի ընթերցում

Երևանում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը,

պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն մաքրվել,

hանրային սննդի օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով, իսկ լվացարանները՝ տաք ջրով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին։ 

Ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում