Կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը. Փաշինյանը՝ առաջնորդության մասին

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ իրենց իշխանությունը 2018-2024թթ ցուցաբերել է ժողովրդի կողմից իրենց պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս է բերել երկիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք հայտնեց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ հեռարձակմամբ:

«Վերահամոզվել եմ նրանում, որ առաջնորդությունն առաջին հերթին կանխորոշված իրադարձությունները փոխելն է, կանխորոշված ճանապարհից դուրս գալն է և այդ ուժը, կամքը, վճռականությունն ունենալն է: Ես նկատի ունեմ, որ մենք 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023 2024թթ ցուցաբերել ենք մեր ժողովրդի կողմից մեզ պատվիրակված առաջնորդական պարտականությունները և կանգնել ենք, կանխորոշված աղետաբեր ճանապարհից դուրս ենք բերել մեր երկիրը՝ ներառյալ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու վճռական որոշմամբ ու կամքով, և մեր երկիրը հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ դրա համար հիմա ժողովրդի արձագանքի ամենաճիշտ և ամենապատեհ պահն է հասունանում, որովհետև ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, և նախորդած առաջնորդությանը պետք է հաջորդի ժողովրդի առաջնորդությունը: Ըստ վարչապետի՝ ժողովուրդը պետք է առաջնորդությունը վերապատվիրակի այն թիմին, այն կառավարող մեծամասնությանը, որը վճռական պահին կարողացել է ստանձնել առաջնորդությունը և գործել կանխորոշված տրամաբանությունից դուրս և երկիրը կարողացել է հասցնել խաղաղ նավահանգստի:

 

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը

Աթենքի Օմոնիայի հրապարակի շատրվանները, Կոմոտինիի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի դրոշի գույներով

Երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման վերաբերյալ կարգավորումները կփոխվեն

Թուրքիայից C-400 համակարգերի տեղափոխման հարցն օրակարգում է. Պեսկով

Ամռանը Եվրամիությունում ավիաչվերթերի թվաքանակը գերազանցել է 2 միլիոնը

Բացահայտելու մայրաքաղաքի պատմական շերտերը. կանցկացվի «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովը

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական