Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մեր ռազմավարությունը խոշոր ներկրողներին և արտադրողներին բռնելն ու ոչնչացնելն է․ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ռազմավարությունը խոշոր ներկրողներին և արտադրողներին հայտնաբերելն ու ոչնչացնելն է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում շրջայցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։

«Թրմանյութերի հետ կապված մեծ խնդիր կա։ Գիտեք «Տելագրամ» ալիքներով տարածման սխեմաների մասին։ Բայց հիմա մենք այլ ռազմավարություն ունենք։ Մենք մտածեցինք, որ եթե մենք մեր ջանքերը ներդնենք 0000․1 գրամներով թմրամիջոցներ հայտնաբերելու վրա, մենք մեր ուժերը վատնելու ենք։ Հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է՝ բռնել ու ոչնչացնել խոշոր ներկրողներին և խոշոր արտադրողներին։ Ես չեմ  արդարանում, բայց այս խնդիրը Հայաստանի պրոբլեմը չէ, սա գլոբալ պրոբլեմ է, ամբողջ աշխարհում այս խնդիրը կա։ Ինչի՞ց է այդ պրոբլեմը, որովետև այնտեղ, որտեղ անաշխատ փող կա՝ միլիոններ և միլիարդներ, այնտեղ վիշապի գլխի նման կտրում ես՝ աճումէ, կտրում ես՝ աճում է, կտրում ես՝ աճում է։ Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնես կտրելը, պետք է շարունակես կտրել։ Անվտանգության խորհրդի նիստում մենք մի քանի անգամ այս հարցը քննարկել ենք, իսկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում են այն հարցերը, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը»,-նշել է ՀՀ վարչապետը։

Հայերեն Русский

Կրեմլը հերքել է որոշ քաղբանտարկյալների ազատ արձակման դիմաց ամերիկյան պատժամիջոցների մեղմացման շուրջ քննարկումները

Հայաստանն ու ԱՄՆ-ն անցնում են հանքանյութերի վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի իրականացման գործնական քայլերի

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 30/09/26

Ասիական ինդեքսներ - 30/09/26

ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներ

ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ

ԱԺ-ում քննարկվել են Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցության ծրագրերը

Նոր Հաճըն համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել շուրջ 2.2 հա մակերեսով հողամասի նկատմամբ

Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները և ուսումնասիրել ԱՄԷ-ի հետ ավիացիոն համաձայնագիրը

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է