Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մեր ռազմավարությունը խոշոր ներկրողներին և արտադրողներին բռնելն ու ոչնչացնելն է․ Փաշինյան
2 րոպեի ընթերցում

Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում Հայաստանի կառավարության ռազմավարությունը խոշոր ներկրողներին և արտադրողներին հայտնաբերելն ու ոչնչացնելն է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանում շրջայցի ընթացքում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին։
«Թրմանյութերի հետ կապված մեծ խնդիր կա։ Գիտեք «Տելագրամ» ալիքներով տարածման սխեմաների մասին։ Բայց հիմա մենք այլ ռազմավարություն ունենք։ Մենք մտածեցինք, որ եթե մենք մեր ջանքերը ներդնենք 0000․1 գրամներով թմրամիջոցներ հայտնաբերելու վրա, մենք մեր ուժերը վատնելու ենք։ Հիմա մեր ռազմավարությունը հետևյալն է՝ բռնել ու ոչնչացնել խոշոր ներկրողներին և խոշոր արտադրողներին։ Ես չեմ արդարանում, բայց այս խնդիրը Հայաստանի պրոբլեմը չէ, սա գլոբալ պրոբլեմ է, ամբողջ աշխարհում այս խնդիրը կա։ Ինչի՞ց է այդ պրոբլեմը, որովետև այնտեղ, որտեղ անաշխատ փող կա՝ միլիոններ և միլիարդներ, այնտեղ վիշապի գլխի նման կտրում ես՝ աճումէ, կտրում ես՝ աճում է, կտրում ես՝ աճում է։ Բայց դա չի նշանակում, որ պետք է դադարեցնես կտրելը, պետք է շարունակես կտրել։ Անվտանգության խորհրդի նիստում մենք մի քանի անգամ այս հարցը քննարկել ենք, իսկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվում են այն հարցերը, որոնք սպառնալիք են երկրի անվտանգությանը»,-նշել է ՀՀ վարչապետը։