Ռազմական

ՊՆ-ն գնահատում է բոլոր ռիսկերը․ Պապիկյանը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

2 րոպեի ընթերցում

ՊՆ-ն գնահատում է բոլոր ռիսկերը․ Պապիկյանը՝ Իրանի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին

Պաշտպանության նախարարությունը մշտապես գնահատում է Հայաստանի անվտանգության հետ կապված բոլոր ռիսկերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Իրանի շուրջ զարգացումներին։

Լրագրողի հարցին՝ արդյոք Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում գնահատվե՞լ են Հայաստանի անվտանգության ռիսկերը, նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը իրականացվում է պետական տարբեր կառույցների համատեղ աշխատանքի շրջանակում։

«Հայաստանի Հանրապետությունում կան մարմիններ՝ Անվտանգության խորհուրդ, Արտաքին հետախուզական ծառայություն, Ազգային անվտանգության ծառայություն։ Պաշտպանության նախարարությունն իր տեղում է, բոլոր ռիսկերը գնահատվում են»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նախարարը նաև անդրադարձավ իշխանության հասցեին հնչող քննադատություններին, որ Իրանում պատերազմի ընթացքում իշխանության ներկայացուցիչները զբաղված են ներկուսակցական քարոզարշավով։

«Այդ գործողությունները ուղղված են եղել հանրությանը համապատասխան ուղերձ փոխանցելուն։ Քարոզարշավը նպատակ ուներ ցույց տալ հասարակությանը, որ Հայաստանի Հանրապետությունում խաղաղություն է»,- նշեց նա՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ ուղերձ էր փոխանցում իշխանությունը, երբ Իրանում պատերազմի մեկնարկի օրը ներկուսակցական քարոզարշավ էր իրականացնում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում