Հայաստան

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվն աճել է 2.7 անգամ

1 րոպեի ընթերցում

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվն աճել է 2.7 անգամ

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2025 թվականին 2018թ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համեմատ աճել է 2.7 անգամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2025 թ-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2018թ ռազմաուսումնական հաստատություններ ընդունվածների համեմատ աճել է 2.7 անգամ: 2025թ ընթացքում միջազգային կրթական ծրագրերի շրջանակներում գործընկեր երկրների ուսումնական հաստատություններում տարբեր ծրագրերով կրթություն են ստացել 481 զինծառայող և քաղաքացիական ծառայող, իսկ ՀՀ-ում իրականացված միջազգային ծրագրերի շրջանակներում՝ 167 զինծառայող և ծառայող»,-ասաց Պապիկյանը:

Օտար լեզուների դասընթացների խմբերի ընդլայնման միջոցով աշխատանքներ են տարվել արտասահմանյան ռազմաուսումնական հաստատություններում օպերատիվ և կառավարման մակարդակների կրթության համար թեկնածուների նախապատրաստության ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում