Հայաստան

Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան 0 տոկոսով վարկեր ստանալ․ Գևորգ Պապոյան

1 րոպեի ընթերցում

Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները կկարողանան 0 տոկոսով վարկեր ստանալ․ Գևորգ Պապոյան

Հայաստանի գյուղացիական տնտեսությունները և ոչ խոշոր ֆերմերները կկարողանան օգտվել անտոկոս վարկերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սոցցանցում հրապարակած տեսաուղերձում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ չհստակեցնելով ծրագրի մեկնարկի ժամկետը։

«Իսկ գիտեք, թե որն է ամենապահանջված պրոդուկտներից մեկը Հայաստանի գյուղացիական տնտեսությունների համար։ Իմ հանդիպումներում ամենապահանջված պրոդուկտը, որը մեր քաղաքացիները ցանկացել են ունենալ, դա 0 տոկոսով՝ անտոկոս վարկերն են։ Դուք ասում եք՝ մենք իրականացնում ենք։ Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր»,- նշել է նա։

 

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում