Հայաստան

Գյուղոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Գյուղոլորտում տրամադրված վարկերի ծավալն աճել է 10.4 տոկոսով

Գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը 2025 թվականի տարեվերջի դրությամբ կազմել է շուրջ 380 մլրդ դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի նիստում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացմանը:

«2025 թ տարեվերջի դրությամբ գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 380 մլրդ դրամ, որը 2024թ համեմատ աճել է 10.4 տոկոսով, իսկ 2017թ համեմատ՝ 2.3 անգամ: Սա նշանակում է, որ գյուղոլորտում ներդրումների ծավալը շարունակաբար ավելանում է, որովհետև այս վարկային միջոցները ներդրվել են ոլորտում»,-ասաց Պապոյանը:

2025-ին, օրինակ, պետական աջակցության ծրագրի շրջանակներում հիմնվել է 1365 հա ինտենսիվ այգի: Նախարարի խոսքով՝ սա Հայաստանում երբևէ եղած ամենալավ ցուցանիշն է:

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում